ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

"Հայկական ժառանգություն" մարդասիրական ակցիա

2024 թվականի հունվար ամսվա ընթացքում "Հայկական ժառանգություն"  կազմակերպությունն իրականացրել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության մարդասիրական ակցիա, որի ընթացքում բաժանվել է 3.000.000 դրամ ՝ 100.000 - ական դրամ 30 ընտանիքներից յուրաքանչյուրին: Ակցիայի առաջնահերթությունը եղել են առավել կարիքավոր կատեգորիաները, որոնք ղարաբաղյան մի քանի պատերազմներում և 2023 թվականի սեպտեմբերին ` գազալցակայանում տեղի ունեցած ողբերգության ժամանակ, կորցրել են հարազատներին ու մտերիմներին, հաշմանդամներն ու գործազուրկները, որոնք չունեն կացարան վարձակալելու և ապրուստի միջոցներ։ Բռնի տեղահանվածների համար ստեղծված կրիտիկական իրավիճակում նման օգնությունը չափազանց կարևոր է։ "Հայկական ժառանգություն" կազմակերպությունն ամեն օր թարմացվող տեղեկատվություն է ստանում Հայաստանի տարբեր մարզերում կարիքավորների մասին. խոսքը հարյուր հազարավոր փախստականների մասին է: