ԿԱՆԳՆԻՐ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ
Ծրագրեր
Անունս Արցախ է
Տվյալ նախագիծն իրենից ներկայացնում է գրաֆիկ դիզայնի ոճով կազմված գիրք, որի հեղինակն է Դիանա Աբրահամյանը։ Դիանան մեկ տարի է ինչ ուսումնասիրում է այս ոլորտը և միաժամանակ աշխատում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես մարզիչ։
Ճագարաբուծություն Ստեփանակերտ քաղաքում
Ծրագրի նախաձեռնողն է Բադասյանների ընտանիքը, ովքեր մինչ պատերազմը ապրում էին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում և զբաղվում գյուղատնտեսությամբ։ Նրանց որդին՝ Արմանը, հմտացած էր ճագարաբուծության գործում։ Նա իրացումն ապահովում էր տեղական շուկայում և ուներ մոտ 100 գլուխ ճագար։
Նորություններ
Առողջապահության ոլորտում առկա արդի մարտահրավերները հաղթահարելու համար՝ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամն ԱՀ առողջապահության նախարարությանն է տրամադրել «Հայրենիք, ազգ, մաքրություն» հասարակական կազմակերպության կողմից տրամադրված դեղորայքի որոշակի քանակ։
«Հայրենիք, Ազգ, Մաքրություն» հասարակական կազմակերպության անդամների կողմից` Մալվինա Մխչյանի գլխավորությամբ, «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամին էր հատկացվել նյութական աջակցություն։ Տվյալ աջակցությունը բաշխվել է ըստ տեղահանված հայրենակիցների տարածքային բաշխվածության` համագործակցելով տվյալ շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ։