ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

                    5 փետրվարի 2021թ.                                                                                                                                                                              N 57-Ն

 

 ք. Ստեփանակերտ

 

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 859-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N538-Ա ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N316-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 29-րդ և 31-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 41-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

 

1. «Ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը միացման ձևով վերակազմակերպել «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, իսկ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը վերանվանել «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի:

 

2. Սահմանել, որ`

 

1) «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը «Ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի իրավահաջորդն է՝ միացման պայմանագրի և փոխանցման ակտի համաձայն.

 

2) «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի՝ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինն Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությունն է:

 

3. Հաստատել՝

 

1) «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն N1 հավելվածի.

 

2) «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն N2 հավելվածի.

 

3) «Ռազմավարական պլանավորման կենտրոն» և «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամների միացման պայմանագիրը և փոխանցման ակտը՝ համաձայն N3 հավելվածի:

 

4. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետին՝ ապահովել «Ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցումը՝ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

 

5. Ուժը կորցրած ճանաչել՝

 

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 30-ի ««Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N859-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերը.

 

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 12-ի ««Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N538-Ա որոշումը.

 

3) Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 7-ի ««Ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու մասին» N316-Ն որոշումը:

 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

     «Հաստատում եմ»

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՆԱԽԱԳԱՀ                                                                                                                                                                                                                                                             Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ