«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գործունեության հիմնական նպատակն է կյանքի կոչել տարբեր գաղափարներ, որոնց իրագործումը կնպաստի Արցախի զարգացմանը։

Ուստի 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Հիմնադրամը նախաձեռնում է դրամահավաք՝ «Կանգնիր Արցախի կողքին» կարգախոսով, ի աջակցություն Արցախի մեր հայրենակիցների։ Դրամահավաքի հիմնական նպատակն է ոտքի կանգնեցնել մեր վիրավոր հայրենիքը, ապացուցել, որ Արցախը կա, և հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհել են հայրենիքի ու իրենց սերունդներին Արցախում ապրեցնելու համար։

Իսկ ինչու՞ դեկտեմբերի 10-ը:

Այդ օրը նշանավորվում է նրանով, որ հենց դեկտեմբերի 10-ին 1991 թվականին անցկացվեց  Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն: Այդ նույն օրը 15 տարի անց ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը, որով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետությունը: Եվ այսպես հաստատվել է արցախցիների իրավունքն ապրել հայկական Արցախում: Պատահական չէ, որ դեկտեմբերի 10-ը նաև Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Միացե՛ք մեզ դեկտեմբերի 10-ին և աջակցե՛ք Ձեր նախընտրած ծրագրին, որպեսզի միասին վերականգնենք մեր հայրենիքը: