Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմանդրամի ahimnadram.com կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը, այն նկարագրում է, թե մենք ինչ տեղեկություններ ենք օգտագործում և պահում Ձեր մասին և օգնում է Ձեզ հասկանալ Ձեր իրավունքները՝ կայքն օգտագործելու առնչությամբ։

Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Արցախի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։

 

Տվյալների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմանդրամի գործընկերությանը, եթե այլ բան նախատեսված չէ։

Դուք համաձայն եք, որ Ձեր անունը նվիրատվության առնչությամբ կարող է տեղադրվել և հրապարակվել մեր կայքում՝ որպես դոնոր, եթե չեք նշել, որ ցանկանում եք մնալ անանուն։

 

Անձնական տվյալների հավաքագրում

Եթե դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրվել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

  • Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ․ փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար,
  • կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը, նախագծերը և ոլորտները, որոնցով դուք նվիրատվություն եք կատարել կայքի միջոցով,
  • կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք դուք այցելել եք նախքան մեր կայք մուտ գործելը,
  • մեզ հետ ունեցած նամակագրությունը՝ էլեկտրոնային նամակները, եթե այդպիսիք լինեն։

Մենք չենք պահում Ձեր վճարային քարտի որևէ տվյալ մեր սերվերների վրա։ Մենք օգտագործում ենք SSL կոդավորում՝ տվյալների փոխանցումը (ինչպես, օրինակ, Ձեր վճարման տեղեկությունները և գեոլոկացիան) պաշտշանելու համար։ Մենք նաև առաջարկում ենք HTTPS անվտանգ հասանելություն մեր կայքին։

 

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր է դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործմումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով։ Սույնով դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝

  • կայքի բնականոն շահագործում,
  • Ձեր կողմից կատարված նվիրատվությունների ընդունում, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրում,
  • մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,
  • հեռախոսազանգի կամ էլ․ փոստի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,
  • նորութոյւնների ուղարկում, եթե բաժանորդագրված եք մեր պարբերական նամակներին (դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից՝ նամակի ստորին հատվածում տեղադրված հղման միջոցով)։

 

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու նպատակով։

Եթե ունեք որևէ բողոք «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ ahimnadram@gmail.com հասցեով։