Արվեստի տուն Ստեփանակերտ քաղաքում

ID 16

«Շուշիի արվեստանոցը մի հին ու կիսաավեր շենք էր, որի փոքրիկ մի սենյակն իմ ոգեշնչվելու անկյունն էր։ Երազանքս այդ շենքն արվեստի և նկարչական կենտրոն դարձնելն էր, որն այդպես էլ կիսատ մնաց»,- պատմում է նախագծի հեղինակ Հովիկ Գասպարյանը։ Նախագծի նպատակն է ստեղծել արվեստի տուն Ստեփանակերտի կենտրոնում՝ չկորցնելով Շուշիի արվեստի հայկական շունչը։ Այստեղ կշարունակվեն ստեղծվել յուրօրինակ, վառ, գեղարվեստական, հուզական ու գունավոր նկարներ։ 

 

Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է մինչ 2020 թվականի արցախյան պատերազմը Շուշիում գործող նույնատիպ արվեստանոց, որը կծառայի որպես ստուդիա՝ նոր աշխատանքների ստեղծման համար, ինչպես նաև զբոսաշրջության կենտրոն։ Այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել արդեն իսկ ստեղծված կտավները կամ կատարել պատվերներ։ Արվեստանոցում կստեղծվի թեյախմության համար նախատեսված անկյուն հայկական արվեստի մթնոլորտում։

 

Այս ծրագիրը նախատեսված է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար, ովքեր կարոտում են հայկական արվեստի և մշակույթի խորհրդանիշ Շուշին կամ ցանկություն ունեն ծանոթանալ մինչ 2020 թվականի արցախյան պատերազմը Շուշիում տիրող հայկական միջավայրին։

 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը ներառում է հետևյալ ծախսերը՝

 

Անվանում

Քանակ

Գին /դրամ/

Գումար /դրամ/

1

Յուղաներկ 

40

5 000

200 000

2

Ակրիլային ներկ

12

16 000

192 000

3

Կտավ

12

8 000

96 000

4

Վրձին

40

2 000

80 000

5

Մոլբերտ

5

12 000

60 000

6

Էտյուդնիկ

1

80 000

80 000

7

Անկյուն կտրելու հաստոց

1

300 000

300 000

8

Շրջանակի բագետ

1

200 000

200 000

9

Արվեստանոցի կահույք

---

300 000

300 000

10

Համակարգիչ

1

200 000

200 000

11

Լուսավորության սարքեր

---

100 000

100 000

12

Այլ պարագաներ

---

100 000

100 000

 

Ընդամենը

   

1 908 000



Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։

0%

Անհրաժեշտ գումար

1908000 Դրամ

Հավաքագրված գումար

0 Դրամ

ԱՋԱԿՑԵԼ

Նյութական Աջակցություն

______________

______________

______________