Սարքավորումներ Արվեստի դպրոցի համար
Ձեզ ենք ներկայացնում Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը, որտեղ հաճախում են թվով 425 աշակերտ։ Արվեստի դպրոցում գործում են երգ ու պարի, նկարչության, դհոլի, կլառնետի և մի շարք այլ խմբակներ։ Դպրոցի սաներն ամեն տարի մասնակցություն են ունենում միջազգային տարբեր մրցույթների, պատվով ներկայացնում Արցախն ու արժանանում մրցանակների և պատվոգրերի։
2021 թվականի նոյեմբեր ամսին լրացել է դպրոցի գործունեության 40-ամյակը: Դպրոցն ակտիվ մասնակցում է նաև մայրաքաղաքի մշակութային կյանքին՝ ներկայացնելով մեր ազգային երգն ու պարը: Մինչ այժմ, երեխաները տարբեր միջոցառումների ժամանակ ելույթ են ունեցել առանց տեխնիկայի կամ օգտվել են այլ կազմակերպությունների կողմից տրամադրված սարքավորումներից: Այս գործընթացը ժամանակ առ ժամանակ դժվարություններ է առաջացնում կազմակերպչական աշխատանքների ընթացքում, որի լուծումն է ունենալ սեփական տեխնիկական սարքավորումներ:
Աջակիցների շնորհիվ երեխաներին հնարավորություն կընձեռվի ժամանակակից սարքավորումների միջոցով իրենց տաղանդը պատշաճ կերպով ներկայացնել հանրությանը: Նման կերպ կխթանենք Արցախում մշակութային կյանքին և պատանիների տաղանդի արժանի դրսևորմանը:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարն իր մեջ ներառում է հետևյալ ծախսերը՝
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։
Անհրաժեշտ գումար
1700000 Դրամ
Հավաքագրված գումար
1700000 Դրամ
Նյութական Աջակցություն
______________
______________
______________
Շնորհակալություն ենք հայտնում տվյալ ծրագրին աջակցելու համար: Ծրագրի իրագործման վերաբերյալ թարմացումները շուտով հասանելի կլինեն Մոնիթորինգ և Հաշվետվություն բաժիններում:
Ֆինանսավորման Պատմություն
# | Անուն | Ազգանուն | Գումար |
---|---|---|---|
1 | Հեռուստամարաթոն | 2021 | 1700000֏ |