Ֆինանսական աջակցություն Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալին
2021 թվականի դեկտեմբերի 10-ին «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը նախաձեռնել է հեռուստամարաթոն՝ «Կանգնի՛ր Արցախի կողքին» խորագրով։ Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվել են բիզնես և շահույթ չհետապնդող ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաև հաստատվել են գործարար կապեր տարբեր կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են երկարաժամկետ համագործակցության։ Այդպիսի կազմակերպություններից է Ամերիկայի հայկական ազգային անվտանգության ինստիտուտը (ԱՀԱԱԻ), որի հիմնական նպատակներից է նպաստել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և պաշտպանությանը։
Ծանոթանալով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում ծագած խնդիրներին՝ ԱՀԱԱԻ-ի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել 25 000 ԱՄՆ դոլար գումար հատկացնել Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական զինվորական հոսպիտալին՝ անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռքբերման համար։ Հիմնադրամը, որպես նպատակային ֆինանսավորման միջնորդ և երաշխավոր, նշված գումարը փոխանցել է համապատասխան կառույցի կողմից տրամադրված հաշվեհամարին։
Համայն հայության ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի դիմակայել նոր ժամանակների մարտահրավերներին, որի վառ օրինակներից մեկն է տվյալ համագործակցությունը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։
Անհրաժեշտ գումար
11750000 Դրամ
Հավաքագրված գումար
11750000 Դրամ
Նյութական Աջակցություն
______________
______________
______________
Շնորհակալություն ենք հայտնում տվյալ ծրագրին աջակցելու համար: Ծրագրի իրագործման վերաբերյալ թարմացումները շուտով հասանելի կլինեն Մոնիթորինգ և Հաշվետվություն բաժիններում:
Ֆինանսավորման Պատմություն
# | Անուն | Ազգանուն | Գումար |
---|---|---|---|
1 | Ամերիկայի հայկական ազգային անվտանգության ինստիտուտ | ԱՀԱԱԻ | 25000$ |
դֆգհդգհեդըհհ