«Վերացող» նվագարաններ
Մշակութային ժառագությունն ու ստեղծագործական ներուժն էական դեր են խաղում յուրաքանչյուրիս կյանքում։ Նրանք խոսում են կյանքի որակի մասին, մարդկանց միջև ստեղծում ներդաշնակություն, միասնականություն և համերաշխություն։
Բազմադարյա պատմության շնորհիվ Արցախն ունի մշակութային հսկայական ներուժ: Այս ներուժը պահպանելու և զարգացնելու գործում իր ներդրումն է ցանկանում ունենալ Թադևոս Եդիգարյանը՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սան: Նա նաև դասավանդում է «Հադրութի արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ում, որն այժմ գործում է Ստեփանակերտ քաղաքում: Գործիքների սակավությունը խոչընդոտ է հանդիսանում աշակերտների պատշաճ ուսանման գործում, քանզի երաժշտական հմտությունները պահանջում են քրտնաջան և շարունակական աշխատանք: Եդիգարյանի համոզմամբ կովկասյան տարածաշրջանի ավանդական նվագարանները՝ թառ, քամանչա, հատուկ ուշադրության կարիք ունեն, քանզի մարում է նրանց գործածումը մերօրյա մշակույթում։ Այդ իսկ պատճառով, ունենալով աշակերտներ, ովքեր հետաքրքրված են նշված գործիքների տիրապետմամբ, նա ցանկանում է աջակիցների շնորհիվ նրանց հնարավորություն տալ շարունակել ուսուցումն անհատական գործիքներով։
Աջակցելով մշակույթին՝ նպաստում ենք հանրության ազգային արժեքների զարգացմանը և բարձրացնում հետաքրքրությունն ավանդական նվագարանների նկատմամբ, ինչպիսիք են քամանչան ու թառը, որոնք համարվում են «վերացող» գործիքներ։
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարն իր մեջ ներառում է հետևյալ ծախսերը՝
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։
Անհրաժեշտ գումար
1800000 Դրամ
Հավաքագրված գումար
1800000 Դրամ
Նյութական Աջակցություն
______________
______________
______________
Շնորհակալություն ենք հայտնում տվյալ ծրագրին աջակցելու համար: Ծրագրի իրագործման վերաբերյալ թարմացումները շուտով հասանելի կլինեն Մոնիթորինգ և Հաշվետվություն բաժիններում:
Ֆինանսավորման Պատմություն
# | Անուն | Ազգանուն | Գումար |
---|---|---|---|
1 | «Սանն Օյլ» | ՍՊԸ | 50000֏ |
2 | «Ստարտ-Պլյուս» | ՍՊԸ | 50000֏ |
3 | «Ռեյփսիդ» | ՍՊԸ | 100000֏ |
4 | Հեռուստամարաթոն | 2021 | 1588000֏ |
5 | Էմմա | Պետրոսյան | 1000֏ |
6 | Բելլա | Սարգսյան | 11000֏ |