Ճագարաբուծություն Ստեփանակերտ քաղաքում
Ծրագրի նախաձեռնողն է Բադասյանների ընտանիքը, ովքեր մինչ պատերազմը ապրում էին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում և զբաղվում գյուղատնտեսությամբ։ Նրանց որդին՝ Արմանը, հմտացած էր ճագարաբուծության գործում։ Նա իրացումն ապահովում էր տեղական շուկայում և ուներ մոտ 100 գլուխ ճագար։
Պատերազմի հետևանքով բնակավայրն ու հետևաբար նաև բիզնեսը կորցնելուց հետո այժմ Արմանն ընտանիքի հետ ապրում է Ստեփանակերտում և ցանկություն ունի շարունակել իր գործը՝ ապացուցելով, որ արցախցու ոգին անկոտրուն է, և արցախցին շարունակելու է ապրել ու արարել իր հայրենի հողում։
Որպես փորձառու ճագարաբույծ, ով արդեն 4 տարի զբաղվում է ճագարաբուծությամբ՝ մեր ծրագրի հերոսն ունի անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ոլորտը զարգացնելու համար։
Որպես ցեղատեսակ ընտրվել են ռիզեն և կալիֆոռնիական սորտերը, որոնք համաշխարհային ճագարաբուծության մեջ լավագույն մսատու ցեղատեսակներից են։ Այս տեսակի ճագարները արագ հարմարվում են միջավայրի պայմաններին, ունեն բարձր իմունիտետ, արագ բազմանալու ունակություն և կարճ ժամկետում (3-4 ամիս) տալիս են կենդանի քաշի 60-65%-ի չափով միս՝ 1,8-2,4կգ։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տեղական արտադրանքի ներմուծումը շուկա, և ճագարի միսը, որպես ամենադիետիկ և առողջարար մսատեսակներից, մտցնել մարդկանց առօրյա ուտեստի մեջ։
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարն իր մեջ ներառում է հետևյալ ծախսերը՝
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։
Անհրաժեշտ գումար
499700 Դրամ
Հավաքագրված գումար
502500 Դրամ
Նյութական Աջակցություն
______________
______________
______________
Շնորհակալություն ենք հայտնում տվյալ ծրագրին աջակցելու համար: Ծրագրի իրագործման վերաբերյալ թարմացումները շուտով հասանելի կլինեն Մոնիթորինգ և Հաշվետվություն բաժիններում:
Ֆինանսավորման Պատմություն
# | Անուն | Ազգանուն | Գումար |
---|---|---|---|
1 | Սերգեյ | Բաղրամյան | 500$ |
2 | Աննա | Խաչատրյան | 500€ |