Անունս Արցախ է
Տվյալ նախագիծն իրենից ներկայացնում է գրաֆիկ դիզայնի ոճով կազմված գիրք, որի հեղինակն է Դիանա Աբրահամյանը։ Դիանան մեկ տարի է ինչ ուսումնասիրում է այս ոլորտը և միաժամանակ աշխատում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես մարզիչ։
Գիրքը բաղկացած կլինի 30-40 էջից և իր մեջ կընդգրկի Արցախի մասին խոսող նկարներ ու պատկերազարդումներ (իլյուստրացիա), քանի որ պատկերը միակ լեզուն է, որը հասկանալի է բոլորին։ Գրքում ներկայացվելու է Արցախի ողջ կոլորիտն իր յուրօրինակ աշխարհով: Այն իր վերջնական տեսքը կստանա աջակցելուց 5 ամիս անց, որից հետո ծրագրի հեղինակը պլանավորում է իր նախագիծը ներկայացնել օնլայն հարթակում, որպեսզի ցանկության դեպքում հետաքրքրվողները կարողանան պատվիրել: Գրքի հետագա վաճառքի արժեքն իր մեջ կներառի նաև տպագրության ծախսերը, իսկ հասույթի մնացած գումարը կուղղվի այն ծրագրերի աջակցմանը, որոնք կնպաստեն Արցախի զարգացմանը:
Դիանայի մտահղացումն իրականացնելու համար անհրաժեշտ է պլանշետ մատիտով (Apple Pencil), որի ֆունկցիաների օգնությամբ նա կկարողանա օգտվել Adobe Illustrator, Adobe Photoshop և Procreate ծրագրերից: Վերջինս հնարավոր է ներբեռնել միայն App store հարթակից:
Աջակցելով տվյալ ծրագրին՝ բոլորին հասկանալի լեզվով միասին գրի ենք առնում և ներկայացնում ամբողջ աշխարհին Արցախի պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։
Ծրագրի իրագործման համար հստակ գումար սահմանված չէ, քանի որ այն կախված է Apple ապրանքատեսակի պլանշետի և մատիտի մոդելից։ Ծրագրում նշված է միջին արժեքը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։
Անհրաժեշտ գումար
700000 Դրամ
Հավաքագրված գումար
700000 Դրամ
Նյութական Աջակցություն
______________
______________
______________
Շնորհակալություն ենք հայտնում տվյալ ծրագրին աջակցելու համար: Ծրագրի իրագործման վերաբերյալ թարմացումները շուտով հասանելի կլինեն Մոնիթորինգ և Հաշվետվություն բաժիններում:
Ֆինանսավորման Պատմություն
# | Անուն | Ազգանուն | Գումար |
---|---|---|---|
1 | Գեորգի | Այրապետյան | 1000$ |
2 | Դոռա | Կարապետյան | 400€ |