Հացի արտադրամաս Ծաղկաշատ գյուղում

ID 28

Նախաձեռնության հեղինակն է չորս զավակների մայր Անահիտ Կասյանը, ով ներկա պահին բնակվում է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում։

Անահիտը պլանավորում է հիմնել հացի արտադրամաս Ծաղկաշատ համայնքում։ Տվյալ նախաձեռնությունը ուղղված է հացի արտադրության համայնքային խնդրի լուծմանը, քանի որ գյուղում ու հարակից երկու գյուղերում հացը մատակարարվում է Ստեփանակերտ քաղաքից և այն էլ ոչ ամենօրյա հաճախականությամբ, քանի որ տարածքում հացի արտադրամաս բացակայում է։ Այդ իսկ պատճառով բավարարված չէ մարդկանց՝ հացը որպես ամենօրյա թարմ պրոդուկտ ունենալու և անմիջապես գյուղում արտադրողից ձեռք բերելու պահանջարկը։

Ծրագրի հերոսը հաճախորդների համար հնարավորություն է ստեղծելու տեղում ծանոթանալ հացի թխման գործընթացին։ Հացի փաթեթավորման վրա նշվելու են տեղեկություններ արտադրանքի որակի և բաղադրության մասին։

Հացի արտադրամասը հիմնվելու է բնակելի տան առաջին հարկում: Ծրագրի իրագործման համար պետք է կատարվեն շինության հարդարման, ջրագծերի անցկացման և կահավորման աշխատանքներ, ինչպես նաև անհրաժեշտ են տեխնիկական սարքավորումներ ու պարագաներ։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարն իր մեջ ներառում է հետևյալ ծախսերը՝

#

Անվանում

Քանակ

Գին /դրամ/

Գումար /դրամ/

1

Վառարան 1 հատ

1

450 000

450 000

2

Խմորահունց 

1

250 000

250 000

3

Դարակ

2

150 000

150 000

4

Կաղապար 

100

2000

200 000

5

Սեփական ուժերով իրականացվող աշխատանքներ՝

Տարածքի հարդարման և ջրագծի անցկացում

---

---

---

#

Անվանում

Քանակ

1 օր

Գին /դրամ/

Գումար /դրամ/

30 օր

7

Ալյուր (պարկ)

2

12 000

720 000

8

Խմորիչ (կգ)

0.25

450

13 500

9

Աղ (կգ)

2

500

15 000

10

Ձեթ (լիտր)

1

1 100

33 000

11

Էլեկտրաէներգիայի ծախս (ամիս)

 

4 000

120 000

12

Տեղափոխում (ամիս)

 

1 000

30 000

 

Ընդամենը

 

 

1 981 500

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։

100%

Անհրաժեշտ գումար

1981500 Դրամ

Հավաքագրված գումար

1981500 Դրամ

Նյութական Աջակցություն

______________

______________

______________

Շնորհակալություն ենք հայտնում տվյալ ծրագրին աջակցելու համար: Ծրագրի իրագործման վերաբերյալ թարմացումները շուտով հասանելի կլինեն Մոնիթորինգ և Հաշվետվություն բաժիններում: