Հավաբուծական ֆերմա Շոշ գյուղում

ID 20

Ծրագրի հերոսը՝ Մհեր Միրզոյանը, ծնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Շոշն Արցախի այն գյուղերից է, որը ևս վնասվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով։ Պատերազմի արդյունքում համայնքի գյուղատնտեսական հողերի մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ստեղծելով  բնակչության համար լուրջ խնդիրներ։

Իր գիտակից կյանքի ողջ ընթացքում Մհերը զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, մասնավորապես` թռչնաբուծությամբ (հավ, հնդկահավ)։ Ժամանակի ընթացքում նրա հետաքրքրությունն ու գիտելիքներն այդ ոլորտում աճում էին, և այժմ ձեռքբերված փորձը թույլ է տալիս զբաղվել թռչնաբուծությամբ ավելի մեծ մասշտաբներով։

Մհերը ցանկանում է հիմնել իր բիզնեսը, որը կզարգացնի Արցախում թռչնաբուծությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ, որն իր հերթին կնպաստեն մսի և ձվերի իրացման աճին։ Շոշ գյուղում ունենալով շինություն իր հարակից տարածքով՝ մեր ծրագրի հերոսը նախատեսում է իրականացնել տանիքի և շինության բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով թռչնաբուծության համար նպաստավոր պայմաններ։

Մհերի հիմնական նպատակն Արցախում տեղական արտադրանքի զարգացումն է։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարն իր մեջ ներառում է հետևյալ ծախսերը՝

Անվանում

Քանակ

Գին /դրամ/

Գումար /դրամ/

1

Հավ

1 000

1 600

1 600 000

2

Կեր /կգ 1ամսվա համար/

640

150

96 000

3

Ինկուբատոր

1

350 000

350 000

4

Սառնարան

1

350 000

350 000

5

Ջրի տաքացման սարք / Ariston

1

80 000

80 000

6

Տեսահսկման համակարգ

4

35 000

140 000

7

Էլեկտրական տաքացուցիչ

4

25 000

100 000

8

Կերի ավտոմատացման սարք

9

200 000

1 800 000

Ավտոմեքենա / փոքր բեռնատար

1

1 200 000

1 200 000

 

Բարեկարգման ծախսեր

 

 

 

10

Տանիքի թիթեղ /հատ/

82

12 000

984 000

11

Ավազ /մ³/

5

8 000

40 000

12

Տանիքի   վերանորոգման 

վարպետի աշխատանք /մ²/

566,4

---

1 000 000

13

Ցեմենտ /պարկ/

60

3 000

180 000

14

Սեփական ուժերով իրականացվող աշխատանքներ՝

  • Տարածքի ցանկապատում
  • Օդափոխման համակարգ
  • Ջրի ավտոմատացման համակարգ

---

---

---

 

Ընդամենը

 

 

7 920 000

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։

0%

Անհրաժեշտ գումար

7920000 Դրամ

Հավաքագրված գումար

0 Դրամ

ԱՋԱԿՑԵԼ

Նյութական Աջակցություն

______________

______________

______________