Լորաբուծություն
Հերթական ծրագրի նախաձեռնող Սասուն Ավետիսյանը բնակվում է քաղաք Ստեփանակերտում: Երկար տարիներ զբաղվել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերով, որի արդյունքում որոշում է կայացրել հիմնել լորերի բուծման ֆերմա:
Լորի միսը և ձուն համարվում են դիետիկ և էներգետիկ արժեքավոր սննդամթերք, ուստի կա մեծ պահանջարկ տեղական շուկայում: Ներկա պահին Արցախում գործում են լորերի բուծման փոքր ֆերմաներ, որոնք չեն բավարարում առկա պահանջարկը:
Նախագծի շրջանակներում կարտադրվի էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ լորի միս և ձու: Ծրագրի երկարատև նպատակն է զբաղեցնել կայուն դիրք շուկայում, որն ունի աճի լավ ներուժ:
Ներկա պահին Սասունը իր սեփականություն հանդիսացող տարածքում, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի արվարձանում, պատրաստել է համապատասխան վանդակներ, որտեղ արդեն իսկ պահվում է 280 լոր: Տարածքում առկա է կենտրոնացված ջրամատակարարում և այժմ իրականացվում է գազաֆիկացում։ Ֆինանսավորումն անհրաժեշտ է շինության պայմանների բարելավման, ինչպես նաև աշխատանքի ավտոմատացման համակարգեր ներդնելու համար:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը ներառում է հետևյալ ծախսերը՝
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ:
Անհրաժեշտ գումար
1996400 Դրամ
Հավաքագրված գումար
1996400 Դրամ
Նյութական Աջակցություն
______________
______________
______________
Շնորհակալություն ենք հայտնում տվյալ ծրագրին աջակցելու համար: Ծրագրի իրագործման վերաբերյալ թարմացումները շուտով հասանելի կլինեն Մոնիթորինգ և Հաշվետվություն բաժիններում:
Ֆինանսավորման Պատմություն
# | Անուն | Ազգանուն | Գումար |
---|---|---|---|
1 | Նարիա | Վարդանյան | 5000֏ |
2 | Հեռուստամարաթոն | 2021 | 1991400֏ |