Կարի արհեստանոց Ստեփանակերտ քաղաքում
Ծրագրի շահառուն Աստղիկ Պետրոսյանն է, ով ծնվել և բնակվում է ք․ Սեփանակերտում։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն դեռ ուսման տարիներից զբաղվում էր կար ու ձևով: Տվյալ ծրագրի նպատակն է ստեղծել կարի արհեստանոց հարազատ քաղաքում, որը հանդիսանում է վաղեմի երազանքի իրականացում։ Ցանկացած գործ, որն արվում է սիրով, միշտ հաջողվում է: Այդ իսկ պատճառով Աստղիկը որոշեց հիմնել սեփական արհեստանոց, որը երկարատև տեսլականում ունի բոլոր նախադրյալները վերածվելու ավելի խոշոր արտադրամասի: Այսպիսով հիմք է դրվում տեղական արտադրանքին, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսության զարգացմանը։ 2020 թվականի արցախյան պատերազմից հետո ավելին քան երբևէ ժամանակն է ասել ՈՉ թուրքական արտադրությանը և այն փոխարինել հայրենիքում կարվող հագուստով:
Նախատեսվում է արտադրել բարձրորակ, բազմաոճ, նորաձև և հարմարավետ հագուստի տեսականի իգական սեռի ներկայացուցիչների համար։ Նորաստեղծ բրենդը հանդես կգա «Եղիր աստղ ինքդ» կարգախոսի ներքո՝ սպառողներին ներկայացնելով ներմուծվող նմանատիպ ապրանքներին ոչնչով չզիջող հագուստ: Սկզբնական շրջանում արտադրանքը նախատեսվում է իրացնել Արցախում, սակայն բիզնեսի ընդլայնման արդյունքում հնարավոր կլինի ներկայացնել նաև հայաստանյան և միջազգային շուկաներում:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարն իր մեջ ներառում է հետևյալ ծախսերը՝
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։
Անհրաժեշտ գումար
5441000 Դրամ
Հավաքագրված գումար
5441000 Դրամ
Նյութական Աջակցություն
______________
______________
______________
Շնորհակալություն ենք հայտնում տվյալ ծրագրին աջակցելու համար: Ծրագրի իրագործման վերաբերյալ թարմացումները շուտով հասանելի կլինեն Մոնիթորինգ և Հաշվետվություն բաժիններում:
Ֆինանսավորման Պատմություն
# | Անուն | Ազգանուն | Գումար |
---|---|---|---|
1 | Մարինա | Ավագումյան | 1800֏ |
2 | Հեռուստամարաթոն | 2021 | 5439200֏ |