Լողավազան Մարտակերտ քաղաքում

ID 39

Ծրագրի շահառու Կարեն Անդրյանն իր ընտանիքի հետ բնակվում է հայրենի Մարտակերտ քաղաքում: Մասնակցելով արցախյան պատերազմներին՝ պատվով պաշպանել է իր ծննդավայրը և այն լքելու մտադրություն չունի:

Ծրագրի շահառուն Մարտակերտում ունի սեփական տարածք՝ 0.12 հա մակերեսով, որտեղ առկա է լողավազան կիսակառույց վիճակում: Կարենը նպատակ ուներ տվյալ տարածքում տարբեր տարիքային խմբերի մարդկանց համար ստեղծել լողով զբաղվելու հնարավորություն, ինչպես նաև ստեղծել խաղահրապարակ երեխաների համար, սակայն 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով շինարարական աշխատանքներն ընդհատվեցին:

Մարտակետ քաղաքում և հարակից բնակավայրերում տվյալ վայրը կլինի եզակին: Հանրության համար լողավազանից օգտվելու հնարավորություն կար Մատաղիս և Նոր Մարաղա գյուղերում, որոնք պատերազմի արդյունքում անցել են հակառակորդի տիրապետության տակ: Հաշվի առնելով նշված փաստը և պահանջարկը՝ տվյալ ծրագիրն ունի հաջողության հուսալի բոլոր նախադրյալները:

Մարտակերտի շրջանը, կրելով պատերազմի բոլոր արհավիրքները, ունի աջակցության կարիք: Աջակցելով տվյալ ծրագրին՝ նպաստում ենք Մարտակերտում երեխաների և պատանիների առողջ ժամանցի և զբաղվածության խնդիրների լուծմանը:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարն իր մեջ ներառում է հետևյալ ծախսերը՝

 

Անվանում

Գումար /հզ․ դրամ/

1

Սանհանգույց և հանդերձարան

5 171,4

 

Շինանյութերի արժեք

2 978,9

 

Նյութերի  պահեստավորում /2%/

և տեղափոխում /2%/

357,5

 

ՀԱՎ

1 079,9

 

ՄՄՇ

159,3

 

ԱԱՀ /20%/

595,8

2

Լողավազան և տարածքի բարեկարգում

8 415,7

 

Շինանյութերի արժեք

4 499,7

 

Նյութերի  պահեստավորում /2%/

և տեղափոխում /2%/

540

 

ՀԱՎ

2 105,9

 

ՄՄՇ

370,3

 

ԱԱՀ /20%/

899,9

 

Ընդամենը

13 587,1

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։

88.3%

Անհրաժեշտ գումար

13587100 Դրամ

Հավաքագրված գումար

12000000 Դրամ

Նյութական Աջակցություն

______________

______________

______________

Շնորհակալություն ենք հայտնում տվյալ ծրագրին աջակցելու համար: Ծրագրի իրագործման վերաբերյալ թարմացումները շուտով հասանելի կլինեն Մոնիթորինգ և Հաշվետվություն բաժիններում: