Ջերմատնային տնտեսություն
Տվյալ ծրագրի նախաձեռնողը Նարինե Քոչարյանն է, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառով տեղահանվել է Շուշիից և այժմ բնակվում է քաղաք Ստեփանակերտում։
Նախքան պատերազմը Նարինեն իր ընտանիքի հետ ունեցել է փոքրիկ ջերմոց, որտեղ հիմնականում աճեցնում էր կանաչեղեն: Կորցնելով այն ամենն ինչ ստեղծել է հարազատ Շուշի քաղաքում՝ այնուամենայնիվ մեծ ցանկություն ունի նորից հիմնել իրենց ընտանեկան բիզնեսը։
Գյուղատնտեսական արտադրությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ջերմոցներում համարվում է առավել շահութաբեր ու հեռանկարային ոլորտներից մեկը և հնարավորություն է տալիս ամբողջ տարվա ընթացքում ստանալ թարմ արտադրանք։ Հստակ պատկերացնելով այս հնարավորությունը՝ Նարինեն պատերազմից հետո զարգացրել է իր մասնագիտական հմտությունները տվյալ ոլորտում՝ հաճախելով ջերմատնային տնտեսության կազմակերպման և կառավարման դասընթացներ: Այսպիսով հստակ քայլեր է ձեռնարկում ընտանեկան փոքրածավալ զբաղմունքը հաջողված և շահութաբեր բիզնես դարձնելու ուղղությամբ, որի շնորհիվ սպառողներին առաջարկվելու է էկոլոգիապես մաքուր տեղական արտադրանք՝ անկախ տարվա եղանակից:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը ներառում է հետևյալ ծախսերը՝
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ։
Անհրաժեշտ գումար
20000000 Դրամ
Հավաքագրված գումար
0 Դրամ
Նյութական Աջակցություն
______________
______________
______________