Ծրագրեր

#33

Լորաբուծություն

Հերթական ծրագրի նախաձեռնող Սասուն Ավետիսյանը բնակվում է քաղաք Ստեփանակերտում: Երկար տարիներ զբաղվել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերով, որի արդյունքում որոշում է կայացրել հիմնել լորերի բուծման ֆերմա: Լորի միսը և ձուն համարվում են դիետիկ և էներգետիկ արժեքավոր սննդամթերք, ուստի կա մեծ պահանջարկ տեղական շուկայում: Ներկա պահին Արցախում գործում են լորերի բուծման փոքր ֆերմաներ, որոնք չեն բավարարում առկա պահանջարկը:

#29

Անասնապահություն Շոշ համայնքում

Ծրագրի նախաձեռնողն է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արամ Ավետիսյանը, ով ավելին քան տասը տարի զբաղվում է անասնապահությամբ։ Նախագծի նպատակն է ընդլայնել գործող անասնապահական բիզնեսը և տեղական շուկայում ապահովել բարձրակարգ միս և թարմ կաթնամթերք։

#28

Հացի արտադրամաս Ծաղկաշատ գյուղում

Նախաձեռնության հեղինակն է Անահիտ Կասյանը Շուշի քաղաքից։ Մինչ պատերազմն իր բոլոր հույսերն ու նպատակները կապում էր հարազատ քաղաքի հետ, սակայն 2020 թվականի արցախյան պատերազմի դաժան հետևանքների արդյունքում ներկա պահին բնակություն է հաստատել Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում։

#26

Անունս Արցախ է

Տվյալ նախագիծն իրենից ներկայացնում է գրաֆիկ դիզայնի ոճով կազմված գիրք, որի հեղինակն է Դիանա Աբրահամյանը։ Դիանան մեկ տարի է ինչ ուսումնասիրում է այս ոլորտը և միաժամանակ աշխատում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես մարզիչ։

#27

Անասնապահություն Բերդաշեն գյուղում

Ծրագրի նախաձեռնողն է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Արայիկ Հայրապետյանը։ Նա նպատակ ունի հիմնել ընտանեկան բիզնես, որն իրենից կներկայացնի խոշոր եղջերավոր անասունների բազմացման և կաթնային սննդամթերքի արտադրության գործունեություն։

#24

Ճագարաբուծություն

Ծրագրի նախաձեռնողն է Բադասյանների ընտանիքը, ովքեր մինչ պատերազմը ապրում էին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում և զբաղվում գյուղատնտեսությամբ...

#23

Մոդուլ տուն

2020 թվականի արցախյան պատերազմից հետո պետության առաջնային հիմնախնդիրներից մեկն է ապահովել Արցախի տեղահանված բնակիչներին կացության բարեկարգ պայմաններով։ Կորցնելով իրենց բնակավայրերը՝ մեր տեղահանված հայրենակիցները սակայն չեն կորցրել իրենց հայրենիքը, որտեղ ցանկանում են շարունակել ապրել և արարել։

#22

Հյուրատուն Ստեփանակերտ քաղաքում

Պատերազմից հետո մեր առջև դրված կարևորագույն խնդիրներից է Արցախի զարգացումը: Ստեղծելով կացության բարենպաստ պայմաններ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, ինչպես նաև օտարերկրացիների համար՝ այս ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց վայելել իրենց հանգիստը արցախյան հյուրընկալ մթնոլորտում։

#20

Հավաբուծական ֆերմա Շոշ գյուղում

Շոշ գյուղն Արցախ աշխարհի այն բնակավայրերից է, որը կրել է պատերազմի ծանրությունը: Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Ըստ այդմ, լինելով գյուղի բնակիչ՝ նախաձեռնում եմ կազմակերպել բիզնես, որի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով Արցախի Հանրապետությունում հավաբուծության կազմակերպումը։