Օգտագործման պայմաններ

Բարի գալուստ ahimnadram.com:

 

Օգտվելով մեր կայքում (ahimnadram.com) տեղադրված տեղեկատվությունից, կայքի ծառայություններից և նյութական օգնություն համակարգից՝ Դուք ձեր համաձայնությունն եք տալիս մեր Օգտագործման պայմաններին, ինչպես նաև Գաղտնիության քաղաքականությանը:

Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք փոփոխության ենթարկել մեր Օգտագործման պայմանները: Ցանկացած փոփոխություն կհրապարակվի մեր կայքում:

 

Ինչի՞ համար է ahimnadram.com-ը:

 

Մեր կայքը միավորում է արցախցիներին ամբողջ աշխարհի հետ՝ հնարավորություն տալով ցանկացողներին մասնակից լինել Արցախի զարգացմանը։

Հարթակում ներկայացվում են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին պատկանող, ինչպես նաև շահույթ չհետապնդող, պետական և բիզնես ծրագրեր, որոնց աջակցողները իրենց ռեսուրսները կարող են ուղղել իրենց իսկ նախընտրած ծրագրի իրագործմանը, որի ամբողջ ընթացքը հասանելի կլինի հանրությանը։

 

Ծրագրերի ֆինանսավորում:

 

Ծրագրերի իրագործման համար հավաքագրված գումարները՝ համաձայն ֆինանսավորման տրամադրման ընթացակարգի, փոխանցվում են շահառուին «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով։ Այն դեպքում, երբ Հիմնադրամը ֆինանսավորում է ստանում առանց հստակ նախագծի կամ կատեգորիայի հղման, ֆինանսական միջոցները կուղղվեն նախընտրելի ծրագրի ֆինանսավորմանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձայների մեծամասնությամբ։

Բիզնես ծրագրերի համար նախատեսված գումարը շահառուին է տրամադրվում նպատակային անտոկոս փոխառության տարբերակով՝ մինչև 20 մլն ՀՀ դրամ և մինչև 10 տարի մարման ժամկետով։ Առավելագույն մարման ժամկետը հնարավոր է սահմանել 18 մլն ՀՀ դրամ և ավելի գումար պահանջվող բիզնես ծրագրեի համար։ Մնացյալ դեպքերում մարման ժամկետը կախված է ծրագրի իրագործման համար անհրաժեշտ գումարից և ծրագրից ակնկալվող եկամտից։

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին պատկանող, ինչպես նաև շահույթ չհետապնդող և պետական ծրագրերի ֆինանսավորումը իրականացվում է բարեգործական հիմունքներով։

 

Ինչպե՞ս է կատարվում բիզնես ծրագրերի ֆինանսավորումը:

 

Ծրագրի ամբողջական ֆինանսավորման համար կսահմանվի վերջնաժամկետ (90 օրացուցային օր), որի ընթացքում պետք է հավաքագրվի ծրագրի ամբողջական արժեքը։ Ծրագրի համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո հնարավոր տարբերակներ՝

 

  • ծրագրի ամբողջ արժեքի մինչև 50% լրանալու դեպքում, հավաքագրված գումարը կբաշխվի այլ բիզնես ծրագրերի միջև, որոնք նախապես կընտրվեն ներդրողի կողմից որպես այլընտրանք,
  • գումարի ֆինանսավորման 51-85% միջակայքում, ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվում է ևս 15 օրացուցային օրով։ Այս ընթացքում հիմնադրամը կդիմի տվյալ ծրագրին աջակցություն ցուցաբերած անձանց և կազմակերպություններին՝ առաջարկելով համալրել  գումարը, քանի որ նրանք արդեն իսկ հետաքրքրված էին տվյալ ծրագրի իրագործմամբ, ինչպես նաև տվյալ ոլորտի համապատասխան պետական կառույցներին: Այնուամենայնիվ, գումարի չհավաքագրման դեպքում մինչ այդ հավաքված գումարը կվերաբաշխվի այլ ծրագրերի միջև։
  • 86-99% ֆինանսավորման դեպքում կատարվում է ծրագրի վերանայում՝ հավաքագրված գումարի սահմաններում ծրագիրը համապատասախանեցնելու նպատակով: Այս դեպքում հնարավոր է ամբողջական գումարի համալրում հիմնադրամի ֆոնդից։

Ծրագրերին հնարավոր կլինի աջակցել նաև բնաիրային տարբերակով՝ ծրագրում նախապես տեղադրված անհրաժեշտ առարկաների ցանկին համապատասխան:

 

Ինչպե՞ս է կատարվում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին պատկանող, ինչպես նաև շահույթ չհետապնդող և պետական ծրագրերի ֆինանսավորումը:

 

Ծրագրի ամբողջական ֆինանսավորման համար կսահմանվի վերջնաժամկետ (90 օրացուցային օր), որի ընթացքում պետք է հավաքագրվի ծրագրի համար անհրաժեշտ ամբողջ գումարը։

 

  • ծրագրի ամբողջ գումարի մինչև 50% լրանալու դեպքում հավաքագրված գումարը կբաշխվի այլ ծրագրերի միջև,
  • գումարի ֆինանսավորման 51% և ավելի հավաքագրման դեպքում ծրագրի վերջնաժամկետը երկարաձգվում է ևս 15 օրացուցային օրով։ Այս ընթացքում հիմնադրամը կդիմի տվյալ ծրագրին աջակցություն ցուցաբերած անձանց և կազմակերպություններին՝ առաջարկելով  համալրել գումարը,  քանի որ նրանք արդեն իսկ հետաքրքրված էին տվյալ ծրագրի իրագործմամբ, ինչպես նաև տվյալ ոլորտի համապատասխան պետական կառույցներին՝ պետբյուջեից ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ Այնուամենայնիվ, գումարի լրիվ չհավաքագրման դեպքում հավաքագրված գումարը կբաշխվի այլ ծրագրերի միջև։  

Ծրագրերին հնարավոր կլինի աջակցել նաև բնաիրային տարբերակով՝ ծրագրում նախապես տեղադրված անհրաժեշտ առարկաների ցանկին համապատասխան:

 

Ովքե՞ր կարող են հանդիսանալ ծրագրերի շահառուներ:

 

  • Բիզնես ծրագրերի շահառու՝ 18-65 տարեկան ցանկացած անձ, ով կներկայացնի իրատեսական ծրագիր և դրա իրագործման համար անհրաժեշտ ամբողջական գումարը հավաքագրվելուց հետո անհրաժեշտության դեպքում կգրանցվի ԱՀ հարկային մարմնում որպես ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին պատկանող, ինչպես նաև շահույթ չհետապնդող և պետական ծրագրերի շահառու՝  ԱՀ-ում հաշվառված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով կներկայացնի ծրագիր՝ ուղղված Արցախի Հանրապետությունում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացմանը և աջակցմանը, կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմին, որի կողմից ներկայացված ծրագիրը կխթանի Արցախի Հանրապետությունում սոցիալտնտեսական իրավիճակի բարելավումը։

Ինչպե՞ս է ֆինանսավորումը տրամադրվում շահառուին:

 

Ֆինանսավորումն իրականացվելու է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան՝ փուլ առ փուլ գումարը տրամադրելով շահառուին՝ կիրառելով համապատասխան վերահսկողության մեխանիզմներ։ Հիմնական վերահսկողական մեթոդն է հանդիսանալու հիմնադրամի մասնագետների կողմից փաստացի ամրագրում՝ արդյոք տրամադրված գումարը ծառայել է իր բուն նպատակին։ Եթե վերահսկողության ընթացքում բացահայտվի, որ տրամադրված գումարը չի ծառայել իր բուն նպատակին, ապա.

 

  • շահառուին մեկ անգամ հնարավորություն կընձեռնվի սեփական միջոցներով տվյալ փուլը հասցնել նախապես պլանավորած նպատակին մինչև հաջորդ փուլի սկիզբը (ոչ ավել քան 10 օրացուցային օր),
  • նորից խախտում արձանագրելու դեպքում շահառուն պարտավորված կլինի մինչ այդ տրամադրված ամբողջ գումարը վերադարձնել հիմնադրամին 10 աշխատանքային օրվա ընթացքում, որը հիմնադրամը կուղղի այլ ծրագրերի իրագործմանը,
  • վերոնշյալ կետերից յուրաքանչյուրի ընթացքում առաջացած տարաձայնությունները կլուծվեն ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ 

Ընդ որում, նախքան ֆինանսավորման  գործընթացի սկիզբը ծրագրի շահառուն անհրաժեշտության դեպքում պետք է գրանցվի ԱՀ հարկային մարմնում՝ որպես ֆիզիկակական կամ իրավաբանական անձ:

 

Իրականացված ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում:

 

Ծրագրի իրականացման ավարտից հետո կպատրաստվի հաշվետվությունների ամբողջական փաթեթ՝ ֆոտո, վիդեո և ֆինանսական հաշվետվության տարբերակով, որը հասանելի կլինի յուրաքանչյուր ծրագրի համապատասխան բաժնում:

 

Ազգային պատասխանատվության զգացումի խթանում։

 

Բիզնես ծրագրի իրագործման ավարտից 3-6 ամիս անց` կախված տվյալ ծրագրի առանձնահատկություններից,  շահառուն պարտավորվում է ըստ պայմանագրով սահմանած ժամակացույցի /ամենամսյա վճարումների տեսքով/ վերադարձնել տրամադրված ամբողջ գումարը։ Բացառություն են կազմում հետևյալ կատեգորիաները՝

 

  • պետական կառույցների կողմից ներկայացվող ծրագրեր, որոնց դեպքում գումարի հետվերադարձ չի նախատեսվում,
  • մշակույթի, կրթության ու սպորտի ոլորտներին պատկանող և շահույթ չհետապնդող ծրագրեր, որոնց համար տրամադրված գումարի հետվերադարձ չի պահանջվում: Շահույթ արձանագրելու կամ ոչ սահմանված նպատակին գումարը ծախսելու դեպքում տրամադրված ողջ գումարը պայմանագրով սահմանված կարգով ենթակա է հետվերադարձի: 

Գումարի հետվերադարձի հետ կապված ցանկացած տարաձայնությունները ենթակա են լուծման ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Վերոնշյալ բոլոր պայմանների իրականացման արդյունքում հավաքագրված գումարներից ձևավորված ֆոնդի միջոցները հիմնադրամը կարող է օգտագործել հետևյալ ուղղություններով՝

 

  • 85%-ը կուղղվի հարթակում տեղադրված այլ ծրագրերի ֆինանսավորմանը,
  • 15%-ը կուղղվի հիմնադրամի ծախսերին, որը հանդիսանում է ծրագրերի իրագործման ընթացքում կատարվող վերահսկողության վճար՝ իր մեջ ներառելով փորձագետների ներգրավում և պարբերական մոնիթորինգ։

 

Նշումներ աջակցողների համար։

  • ahimnadram.com կայքի միջոցով աջակցություն տրամադրելու դեպքում գործարքի փոխանակման կամ չեղարկման քաղաքականություն չի գործում։
  • Գումարային աջակցություն տրամադրելու դեպքում հորդորում ենք հստակ նշել, թե որ ծրագրին եք ցանկանում ուղղել գումարը (առնվազն նշել շահառուի անուն, ազգանուն և ծրագրի անվանում)։ Հակառակ դեպքում փոխանցված գումարը կուղղվի նախընտրելի ծրագրի ֆինանսավորմանը՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձայների մեծամասնությամբ։
  • Նախքան նյութական աջակցության տրամադրելը հորդորում ենք կապ հաստատել Հիմնադրամի հետ կայքում նշված հեռախոսահամարներով կամ էլ․ հասցեով՝ աջակցության տրամադրման ընթացքը ճիշտ կազմակերպելու համար։
  • Աջակցություն տրամադրելու ցանկության դեպքում հորդորում ենք պարտադիր լրացման ենթակա դաշտերում ճշգրիտ նշել անձնական տվյալները՝ անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապ հաստատելու համար։

 

Վերջին թարմացում․ 06․07.2021